Արաբիան բռնի տեղահանման քաղաքականություն է վարում Ալ-Ավամիա շիաբնակ քաղաքում
Արաբիայի ռեժիմը քանդելով Ալ-Ավամիա քաղաքի շենքերը, մտադիր է բռնի կերպով բնակիչներին տեղահան անել այդ քաղաքից:
Լիբանանյան Al-binaa թերթը գրել է.«Ալե Սաուդյան ռեժիմն արդեն երեք ամսիս Ալ-Շարղիա նահանգում գտնվող Ալ-Ավամիա տարածքում կոտորում , առևանգում և ձերբակալում է մարդկանց: Ռիադն իր օրակարգում է ներառել նաև բնակարանների ու մզկիթների ոչնչացումը»:
Ալ-Ավամիա տարածքում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են:
Լիբանանյան թերթը նաև նշել է.«Ալե Սաուդյան ռեժիմը Ալ-Ավամիա շրջանում բնակիչներին բռնի կերպով տեղահան անելով, խախտում է միջազգային օրենքները, քանզի պարտադիր տեղահանումը համարվում է պատերազմական ոճրագործություն և մարդկության դեմ հանցանք»:
«Սաուդյան ռեժիմը Ալ-Ավամիա շրջանը վերածել է ավերակի և բոլորովին չի հարգում այդ տարածքի բնակիչներին» գրում է թերթը: