Քուվեյթը հերքեց «Ռոյտերզ»-ի հակաիրանական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68868-Քուվեյթը_հերքեց_Ռոյտերզ_ի_հակաիրանական_հայտարարությունը
Քուվեյթի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հերքեց «Ռոյտերզ» բրիտանական լրատվական գործակալության հայտարարությունը, ըստ որի Իրանը Եմենի Անսարալլահ շարժման համար զենք է առաքում` օգտվելով Քուվեյթի ջրերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 02:59 Asia/Tehran
  • Քուվեյթը հերքեց «Ռոյտերզ»-ի հակաիրանական հայտարարությունը

Քուվեյթի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հերքեց «Ռոյտերզ» բրիտանական լրատվական գործակալության հայտարարությունը, ըստ որի Իրանը Եմենի Անսարալլահ շարժման համար զենք է առաքում` օգտվելով Քուվեյթի ջրերից:

Քուվեյթի լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն,  ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Քուվեյթի տարածքային ջրերը տարբեր սարքավորումների օգնությամբ լիարժեք և շուրջօրյա կերպով վերահսկվում են ծովուժի և ծովային պահակագնդի կողմից»:

Աղբյուրի  համաձայն, Քուվեյթն իր ջրային տարածքներում որևէ կասկածելի ակտիվություն չի նկատել: Քուվեյթի ԱԳ նախարարությունը տարածաշրջանի ԶԼՄ-ներին կոչ է արել չհրապարակել   անհիմն լուրեր:

Անցած մարտին «Ռոյտերզ» լրատվական գործակալությունը հղում կատարելով արևմտյան աղբյուրների հայտարարել էր, որ ԻԻՀ-ն Քուվեյթի և Իրանի միջև ընկած ազատ ջրերի միջոցով սպառազինություն է առաքում Եմենի Անսարալլահ շարժման համար: