Վելայաթին կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Իրան-Չինաստան համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68936-Վելայաթին_կարևորել_է_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_հարցում_Իրան_Չինաստան_համագործակցությունը
Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում Չինաստանի դեսպան Պանգ Սինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2017 13:49 Asia/Tehran
  • Վելայաթին կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Իրան-Չինաստան համագործակցությունը

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում Չինաստանի դեսպան Պանգ Սինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը :

Հանդիպման ժամանակ Վելայաթին նշել է.«Չինաստանը ևս պետք է իր ազդեցիկ դերակատարությունն ունենա Սիրիայի բռնահարված ժողովրդին պաշտպանելու գործում»:

Անդրադառնալով չինացի պաշտոնատարների հետ իր հանդիպումներին, Վելայաթին ասել է.«Այս հանդիպումներում Չինաստանի պաշտոնյաները վճռակամություն են հայտնել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և ահաբեկչության դեմ պայքարի կապակցությամբ»:

Իրանում Չինաստանի դեսպան Պանգ Սինը տարածաշրջանային, մասնավորապես` Սիրիայի հետ կապված հարցերում  համագործակցությունն ընդլայնելու կապակցությամբ  Պեկինի պաշտոնատարների ուղերձն է փոխանցել Ալի Աքբար Վելայաթիին: