Ալ-Էբադի.«Իրաքի կառավարությունը չի լուծարելու Հաշդ Ալ-Շաաբի ուժերին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69088-Ալ_Էբադի._Իրաքի_կառավարությունը_չի_լուծարելու_Հաշդ_Ալ_Շաաբի_ուժերին
Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքի կառավարությունը երբեք չի լուծարելու Հաշդ Ալ-Շաաբի կոչվող ժողովրդական ուժերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 13:48 Asia/Tehran
  • Ալ-Էբադի.«Իրաքի կառավարությունը չի լուծարելու Հաշդ Ալ-Շաաբի ուժերին»

Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքի կառավարությունը երբեք չի լուծարելու Հաշդ Ալ-Շաաբի կոչվող ժողովրդական ուժերին»:

Շաբաթ օրը Բաղդադում կայացած մի միջոցառման ընթացքում Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքի ժողովրդական ուժերը աշխատում են կառավարության և Նաջաֆի կրոնական կենտրոնի հրամանատարության ներքո  և երբեք չեն լուծարվելու»:

َԱսելով, որ շուտով ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Իրաքի տարածքները կազատագրվեն Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Իրաքի զինված ուժերը պատրաստ են  ազատագրել Թալաֆարի տարածքը»:  

2016 թ.-ի նոյեմբերի 26-ին Իրաքի պառլամենտը ձայների մեծամասնությամբ հաստատեց Հաշդ Ալ-Շաբիին Իրաքի բանակի մի մասը կազմելու նախագիծը:

2014 թ.-ի հունիսի 10-ին ԻԼԻՊի կողմից Մոսուլը օկուպացվելուց հետո Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սիսթանիի հրամանով կազմավորվեց Հաշդ Ալ-Շաաբի Իրաքի ժողովրդական ուժերը: