Միջազգային ներում կազմակերպությունն Արաբիայից պահանջեց դադարեցնել 14 ընդդիմադիրների մահապատժի գործադրումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69106-Միջազգային_ներում_կազմակերպությունն_Արաբիայից_պահանջեց_դադարեցնել_14_ընդդիմադիրների_մահապատժի_գործադրումը
Միջազգային ներում կազմակերպությունն Արաբիայից պահանջեց առկախել կտտանքների ներքո իրենց մեղքը խոստովանած կառավարության 14 ընդդիմադիրների մահապատժի գործադրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 03:05 Asia/Tehran
  • Միջազգային ներում կազմակերպությունն Արաբիայից պահանջեց դադարեցնել 14 ընդդիմադիրների մահապատժի գործադրումը

Միջազգային ներում կազմակերպությունն Արաբիայից պահանջեց առկախել կտտանքների ներքո իրենց մեղքը խոստովանած կառավարության 14 ընդդիմադիրների մահապատժի գործադրումը:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը շաբաթ օրը հաղորդեց. «Միջազգային ներում կազմակերպությունը հայտարարել է, որ մեղադրյալների կտտանքների արդյունքում տված ցուցմունքները իրավական արժեք չունեն և նկատի առնելով նրանց նախնական դատաքննության անարդար ընթացքը, նրանք պետք է միջազգային օրենքների համաձայն և առանց մահվան դատավճռի կրկին դատվեն»:

Միջազգային ներում կազմակերպությունը նաև պահանջել է Արաբիայում ամբաստանյալներից կտտանքների արդյունքում ցուցմունքներ ստանալու և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվելու կապակցությամբ թափանցիկ ու անկախ հետաքննություն իրականացնել:

Դա ի տես այն բանի, որ սաուդական ռեժիմի արդարադատության նախարարության խոսնակ Մանսուր Ալ-Ղաֆարիի ընդգծմամբ, վերոնշյալ 14 ամբաստանյալների դատաքննությունն օրինական է եղել:

Լոնդոնում հաստատված միջազգային ներում կազմակերպության հայտարարության համաձայն Արաբիայում մահապատիժների թիվն աշխարհում ամենաբարձրներից մեկն է:  2017 թվականի սկզբից այդ երկրում մահապատժի է ենթարկվել 66 մարդ: