Արաբիան հանկարծակի փոխել է Սիրիայի հարցում իր դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69140-Արաբիան_հանկարծակի_փոխել_է_Սիրիայի_հարցում_իր_դիրքորոշումը
Հղում անելով «Ռուսիա Ալյոմ»-ի,ն «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հայտարարել է.«Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հանկարծակի փոխել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ իր քաղաքականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 08:21 Asia/Tehran
  • Արաբիան հանկարծակի փոխել է Սիրիայի  հարցում իր դիրքորոշումը

Հղում անելով «Ռուսիա Ալյոմ»-ի,ն «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հայտարարել է.«Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը հանկարծակի փոխել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ իր քաղաքականությունը»:

Սաուդցիների կողմից աջակցվող Սիրիայի ընդդիմադիր տեղյակ մի աղբյուր հաղորդել է.«Արաբիայի ԱԳ նախարարը «Սիրիական-սիրական» ձևաչափով բանագնաց գերագույն պատվիրակությանը հայտարարել է, որ Բաշշար Ասադը շարունակելու է պաշտոնավարել»: Ալ-Ջոբայրը նշել է.«Պետք է նոր դիրք ընդունել, քանի որ երկրները փորձելու են առանց ընդդիմադիրների ներկայության կարգավորել Սիրիայի ճգնաժամը»: Արաբիայի ԱԳ նախարարը բացառել է ներկա պայմաններում իշխանության ղեկից Ասադի հեռանալը:

Մեկ այլ լուրի համաձայն, սաուդցիներից կախյալ սիրիացի ընդդիմադիրների բանագնաց գերագույն խորհուրդն Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել են «Ռիադ-2» համապարփակ նիստի գումարման համար հատուկ կոմիտեի ձևավորման մասին: