Սիոնիստական ռեժիմն ահաբեկչություն է տարածում զավթված տարածքներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69586-Սիոնիստական_ռեժիմն_ահաբեկչություն_է_տարածում_զավթված_տարածքներում
Պաղեստինի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմին մեղադրեց զավթված տարածքներում ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման հարցում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 12, 2017 07:32 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմն ահաբեկչություն է տարածում զավթված տարածքներում

Պաղեստինի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմին մեղադրեց զավթված տարածքներում ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման հարցում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պաղեստինի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ արձագանքելով Երուսաղեմում պաղեստինցի չորս երեխաների ավտոմեքենակով վրաերթի ենթարկելու սիոնիստ քաղաքավանաբնակի քայլին, հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն ու նրա ծայրահեղական րաբբիների ղեկավարած դպրոցները ծայրահեղական գաղափարներ և ահաբեկչություն են տարածում»:

Անցած օրը սիոնիստական քաղաքավանների մի բնակիչ Երուսաղեմի «Սիլուան» թաղամասում ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց չորս պաղեստինցի երեխաների և ապա փախուստի դիմեց:

«Նկատի առնելով անցյալի փորձը, Սիոնիստական ռեժիմի դատարանները Պաղեստինի ժողովրդի դեմ ոճիրներ գործողներին պատժելու հարցում  լրջություն չեն ցուցաբերում և քողարկելով իրականացված ոճիրները պաշտպանում են դրանց հեղինակներին»,-ասված է Պաղեստինի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ընդգծվել է. «Պաղեստինի ԱԳ նախարարությունն իրավապաշտպան կազմակերպություններին ու կառույցներին կոչ է անում հետապնդելով սիոնիստական քաղաքավանների այս բնակչի գործած ոճիրը, նրան հանձնել միջազգային ատյաններին»: