ՄԱԿ-ը պահանջել է վերջ տալ Գազայի շրջափակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69588-ՄԱԿ_ը_պահանջել_է_վերջ_տալ_Գազայի_շրջափակմանը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակը պահանջեց վերջ տալ Գազայի հատվածի շրջափակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 03:02 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է վերջ տալ Գազայի շրջափակմանը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակը պահանջեց վերջ տալ Գազայի հատվածի շրջափակմանը:

Համաձայն «Ալ-Շարղ Ալ-Ավսաթ» լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակ Ռավինա Շամդասանին մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում հումանիտար ծանր կացության մասին, ասել է. «Միջազգային օրենքների համաձայն Իսրայելը, որպես բռնազավթող ուժ, պատասխանատու է Գազայի հատվածի բնակիչների իրավունքները հարգելու հարցում»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակն ազդարարելով Գազայի հատվածում էլեկտրականության անջատման, ինչպես նաև առողջապահական ու բժշկական ծառայությունների և խմելու ջրի բացակայության կապակցությամբ, ընդգծել է. «Էլեկտրականության  շարունակական անջատումը վտանգել է Գազայի հատվածի բնակիչների կյանքը»:

2006 թվականին Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի հաղթանակից հետո, Սիոնիստական ռեժիմը շրջափակման է ենթարկել Գազայի հատվածը և արգելում է այդ տարածք վառելիքի, դեղորայքի և շինանյութերի մուտքը: