Արաբիայի Ալ-Ավամիայում հումանիտար ծանր վիճակ է տիրում
Ալ-Ավամիա շիաբնակ շրջանի բնակարանների վրա սաուդցիների հարձակումները շարունակվում են: Արաբիայի մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ամիր Նիմերը տեղեկացրել է ավանում տիրող հումանիտար ծանր պայմանների մասին:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած այցին հաջորդող սաուդցիների քայլերին, Արաբիայի մարդու իրավունքների հարցերով ակտիվիստի տեղեկացմամբ՝ ավանի բնակիչների մեծ մասը դարձել է անօթևան:
Խոսելով տարածքի բնակիչների օրինական իրավունքներից զրկմանը վերջ դնելու համար իրականացրած բարեփոխումների մասին, Նիմերն ասել է.«Պահանջը ներկայացվել է ոչ միայն շիաների, այլև սուննի բնակիչների իրավունքների պաշտպանության համար»:
Լիբանանյան «Ալ-Բանա» օրաթերթի գրությամբ՝ Ալե-Սաուդական ռեժիմը երեք ամիս առաջ Ալ-Շարղիա նահանգի Ալ-Ղաթիֆ քաղաքի Ալ-Ավամիա շրջանում ձերբակալել, առևանգել և կոտորել է մեծ թվով բնակիչների և շրջանի բնակիչների բռնի գաղթի քաղաքականությունն իրականացնելով, խախտում է միջազգային օրենքները, քանի որ մարդու իրավունքների շրջանակում, բռնի գաղթը համարվում է մարդկության դեմ ոճրագործություն և պատերազմական ոճիր: