«Եդիութ Ահարանութ». Միջազգային հանցագործների մեծ մասը թաքնված են Իսրայելում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69666-Եդիութ_Ահարանութ_._Միջազգային_հանցագործների_մեծ_մասը_թաքնված_են_Իսրայելում
Սիոնիստական մի օրաթերթ բացահայտել է, որ Միջազգային ոստիկանության՝ «Ինթերփոլ»-ի կողմից հետախուզվող իսրայելցի հանցագործների թիվը գերազանցում է այն երկրներին, որտեղ մեծ թիվ են կազմում միաֆիական խմբավորումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2017 03:11 Asia/Tehran
  • «Եդիութ Ահարանութ». Միջազգային հանցագործների մեծ մասը թաքնված են Իսրայելում

Սիոնիստական մի օրաթերթ բացահայտել է, որ Միջազգային ոստիկանության՝ «Ինթերփոլ»-ի կողմից հետախուզվող իսրայելցի հանցագործների թիվը գերազանցում է այն երկրներին, որտեղ մեծ թիվ են կազմում միաֆիական խմբավորումները:

«Ղոդսենա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` «Եդիութ Ահարանութ» օրաթերթը գրել է. ««Ինթերփոլ»-ի կողմից հետախուզվող 45 հանցագործներ թաքնվում են զավթված Պաղեստինում, որոնց մեջ են մտում մարդու օրգանների վաճառականներ, մանկապիղծներ, կեղծարարներ ու միջազգային մաքսանենգներ»:

«Զավթված Պաղեստինում հետախուզվող հանցագործների թիվը գերազանցում է Իտալիային»,- գրել է սիոնիստական  օրաթերթը:

Համաձայն «Եդիութ Ահարանութ»-ի հրապարակած վիճակագրական տվյալների` Ֆրանսիայում ու Իտալիայում միջազգային ոստիկանության կողմից հետախուզվող 20 հանցագործներ կան, մինչդեռ չնայած բնակչության փոքր թվին, զավթված Պաղեստինում միջազգային հետախուզման մեջ են գտնվում առնվազն 45 անձինք: