Նասրոլլահ. Ապագա ցանկացած պատերազմում Իսրայելի ռեժիմը պարտություն է կրելու
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Ապագա ցանկացած պատերազմում Իսրայելին պարտադրված պարտությունն ու ամոթանքը շատ ավելի խիստ կլինեմ 2006 թվականից»:
Կիրակի օրը, 2006 թվականի 33-օրյա պատերազմում Իսրայելի ռեժիմի դիմաց Լիբանանի դիմադրության հաղթանակի տարեդարձի 11-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է. «Դա մեծ օր էր, որի ընթացքում դիմադրության ուժերը չեզոքացրին Լիբանանին տիրելու Սիոնիստական ռեժիմի ջանքերը»:
«Դիմադրությունը քաղաքական ձեռքբերումների չի ձգտում, այլ հետապնդում է ազգային նպատակներ և ցանկացած կողմ, որ դիմադրության պարտության հետ հույսեր կապի դրանից տուժելու է, իսկ նա ով դիմադրության առանցքի թուլացումը ցանկանա, պարտվելու է»,-հայտարարել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը:
Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է. «2006 թվականի 33-օրյա պատերազմում դիմադրության հաղթանակը միայն երազելով ու հավակնություն կատարելով ձեռք չբերվեց, այլ դա իրականություն դարձավ լուրջ դիմադրության արդյունքում և թշնամին 11 տարիներ անց հաստատում է իր կրած պարտությունն ու դիմադրության հանդեպ դիմագրաված մարտահրավերի խստությունը»:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Ահաբեկչությունը համազոր է ԱՄՆ-ին ու Իսրայելին, իսկ Հեզբոլլահը չեզոքացնում է նրանց ծրագրերը: ԱՄՆ-ն ու Իսրայելն ասում են, որ Հեզբոլլահը ավերիչ ու վտանգավոր ուժ ունի: իրապես այդպես է, սակայն Իսրայելի նախագծերի դիմաց»: