Իսրայելը սպանում է Գազայի հիվանդներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69842-Իսրայելը_սպանում_է_Գազայի_հիվանդներին
Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի հիվանդներին արգելում է բուժվելու նպատակով Գազայի տարածքից հեռանալ և այդպիսով նրանց մահվան պատճառ է դառնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2017 08:53 Asia/Tehran
  • Իսրայելը սպանում է Գազայի հիվանդներին

Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի հիվանդներին արգելում է բուժվելու նպատակով Գազայի տարածքից հեռանալ և այդպիսով նրանց մահվան պատճառ է դառնում:

Սիոնիստական Հա-Արեց օրաթերթը գրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն, Իսրայելը հետաձգում է բուժման նպատակով Գազայից դուրս գտնվող հիվանդանոցներ փոխադրվելու մասին պաղեստինցիների դիմումներից շուրջ կեսին ընթացք տալը, ինչի հետևանով շատերը  մահանում են:

Հա-Արեցի զեկույցում ասված է, Գազայից դուրս փոխադրվելու դիմում ներկայացրած հիվանդների շարքում կան 18 տարին չբոլորած 255 երեխաներ և 60 տարեկանից բարձր 141 տարեցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդման համաձայն, բուժման նպատակով Գազայից դուրս փոխադրվելու մասին հիվանդների դիմումների հետ Իսրայելի համաձայնությունը 2012 թվականի շուրջ 93 տոկոսից 2016 թվականին կազմում է 62 տոկոս:

Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Գազայում մահացու հիվանդների թիվը 3-4 հազար է, որոնց մեջ կան նաև երեխաներ: