Սիրիայում Ռաքքա քաղաքի բնակիչները ապստամբել են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i7018-Սիրիայում_Ռաքքա_քաղաքի_բնակիչները_ապստամբել_են_ԻՊ_ի_ահաբեկիչների_դեմ
Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «մայրաքաղաքի» բնակիչները ապստամբել են գրոհայինների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 14:06 Asia/Tehran
  • Սիրիայում Ռաքքա քաղաքի բնակիչները ապստամբել են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ

Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «մայրաքաղաքի» բնակիչները ապստամբել են գրոհայինների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նրանց խոսքերով՝ կառավարական դրոշները հայտնվել են Ռաքքայի հինգ թաղամասերի շենքերի վրա: Դրանից հետո երկու թաղամասերի բնակիչները դուրս են եկել զանգվածային հանրահավաքի սիրիական բանակի աջակցության կոչերով, նշում է գործակալությունը:

Հանրահավաքը սկսվելուն պես ցուցարարների և գրոհայինների միջև կատաղի մարտեր են սկսվել: Ռաքքայի բնակիչներին հաջողվել է ոչնչացնել մեծ քանակությամբ ԻՊ-ի աջակիցների:

Ականատեսները հայտնել են նաև, որ շաբաթ օրը մարտեր են եղել քաղաքի փողոցներում նաև ահաբեկիչների միջև: Գրոհայինների հիմնական ուժերը արգելափակել են քաղաքից դուրս գալու հիմնական ճանապարհները, որպեսզի թույլ չտան փախչել դասալիքների ընդհանուր մոտ 100-հոգանոց խմբին:

tert.am

6/3/2016