Փաստեր ՝ Ալ-Ղաիդային Արաբիայի և Էմիրությունների աջակցության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70236-Փաստեր_Ալ_Ղաիդային_Արաբիայի_և_Էմիրությունների_աջակցության_մասին
Կատարը փաստեր է բացահայտել, որոնք վկայում են Եմենում ԻԼԻՊ-ին և Ալ-Ղաիդային Արաբիայի և Էմիրությունների ցուցաբերած աջակցության մասին:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Օգոստոս 20, 2017 13:16 Asia/Tehran
  • Փաստեր ՝ Ալ-Ղաիդային Արաբիայի և Էմիրությունների աջակցության մասին

Կատարը փաստեր է բացահայտել, որոնք վկայում են Եմենում ԻԼԻՊ-ին և Ալ-Ղաիդային Արաբիայի և Էմիրությունների ցուցաբերած աջակցության մասին:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Կատարի «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությունը ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեի փորձագետներից նոր փաստեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ Ռիադը և Աբուդաբին սատարել են Եմենի հարավում Ալ-Ղայիդայի նման ահաբեկչական խմբերին:

Ըստ փաստերի, Էմիրությունների կողմից ուղղակի ֆինանսավորվող ՝ Աբու Աբբասը , Ադեն քաղաքում Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորմանը թույլ է տվել ամրապնդել քաղաքում իր դիրքերը:

Վաշինգտոնում Կատարի դեսպանատունը 2016 թվականի հոկտեմբերին դիվանագիտական փաստեր են տրամադրել Կատարի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանիին, որոնք ցույց են տալիս, որ Արաբիայի գահաժառանգ՝ Մոհամմեդ Բին Սալմանը և Էմիրությունների գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Զայեդ Ալե-նահյանն աջակցել են Եմենում ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի անդամներին: