ԻԼԻՊ-ն Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով նոր տեսանյութ է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i7024-ԻԼԻՊ_ն_Ռուսաստանի_հասցեին_սպառնալիքներով_նոր_տեսանյութ_է_հրապարակել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 14:20 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ն Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով նոր տեսանյութ է հրապարակել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում:

Տեսանյութի սկզբում Դաղստանում մահապարտ-ահաբեկչի մեքենայի պայթյունի կադրերն են: Այս ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում 2 ոստիկան էր զոհվել, ստանձնել է ԻՊ-ն:

Gazeta-ի փոխանցմամբ՝ զինյալները հավելել են, որ իրենք ԻՊ-ի առաջորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զինվորներն են: Ահաբեկիչները նաեւ ռուսերեն են խոսել:

Բացի այդ, հոլովակում ցուցադրվել են իբր ռուսական հատուկ ծառայությունների գործակալի մահապատիժը: Ամեն դեպքում, այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:

Artsakhpress.am

6/3/2016