Իրավապաշտպան խմբերի ընդգծմամբ Ալե Խալիֆայի ռեժիմը կտտանքների է ենթարկում Բահրեյնի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70458-Իրավապաշտպան_խմբերի_ընդգծմամբ_Ալե_Խալիֆայի_ռեժիմը_կտտանքների_է_ենթարկում_Բահրեյնի_ժողովրդին
Բահրեյնում իրավապաշտպան երեք խմբեր երեքշաբթի օրը զեկույց հրապարակելով հայտարարել են, որ Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշում է այդ երկրի ժողովրդի խաղաղ ցույցերը և բողոքարարներին կտտանքների է ենթարկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 02:53 Asia/Tehran
  • Իրավապաշտպան խմբերի ընդգծմամբ Ալե Խալիֆայի ռեժիմը կտտանքների է ենթարկում Բահրեյնի ժողովրդին

Բահրեյնում իրավապաշտպան երեք խմբեր երեքշաբթի օրը զեկույց հրապարակելով հայտարարել են, որ Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշում է այդ երկրի ժողովրդի խաղաղ ցույցերը և բողոքարարներին կտտանքների է ենթարկում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ հաստատություն»-ը, «Բահրեյնում մարդու իրավունքների ֆորում»-ը և »Ողջույն ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին» իրավապաշտպան խումբը նշել են, որ Ալե Խալիֆայի լիարժեք վերահսկողության ներքո աշխատող Բահրեյնի անվտանգության գործակալությունը ճնշում է այդ երկրի ժողովրդի բողոքները:

«Մահվան սենյակներ» խորագրի ներքո զեկույցում, խմբերը հայտարարել են, որ բահրեյնցի բողոքարարները Ալե Խալիֆայի բանտերում կտտանքների և բռնության են ենթարկվում:

Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից Ալե Խալիֆայի դեմ ժողովրդային հեղափոխության ականատես է: