ՄԱԿ. Իսրայելի կողմից քաղաքավանների կառուցումն անօրինական է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է. «Միջազգային օրենքների համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցումն անօրինական է»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Միրոսլավ Յենչան երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմին կոչ է արել դադարեցնել սիոնիստական քաղաքավանների կառուցումը:
Սիոնիստական ռեժիմն անտեսելով միջազգային հանրության պահանջը, շարունակում է սիոնիստական քաղաքավանների կառուցումը, վայելելով ԱՄՆ-ի պաշտպանությունը:
Կառուցված բոլոր քաղաքավանները միջազգային օրենքներով անօրինական են համարվում:
Իսրայելի ռեժիմը սիոնիստական քաղաքավաններ կառուցելով մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառույցը և դրանց սիոնիստական դիմագիծ հաղորդել ու այդպիսով իր տարածամոլական քաղաքականություններն իրագործել պաղեստինյան տարածքներում:
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների համարձակությունը մեծացել է և ամեն օր պաղեստինյան տարածքներում նոր քաղաքավաններ կառուցելու նոր նախագծեր են վավերացնում: