Սիոնիստական ռեժիմը աջակցում է ԻԼԻՊ խմբավորմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70778-Սիոնիստական_ռեժիմը_աջակցում_է_ԻԼԻՊ_խմբավորմանը
Սիոնիստական ռեժիմի Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ընդգծել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գոյատևման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 14:26 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը աջակցում է ԻԼԻՊ խմբավորմանը

Սիոնիստական ռեժիմի Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ընդգծել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գոյատևման անհրաժեշտությունը:

Պաղեստինյան SAMA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի  Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար՝ Էֆրամ Ինբարն ասել է.«Հաշվի առնելով Իսրայելի ռազմավարական շահերին ուղղված ԻԼԻՊ-ի ծառայությունները, այդ խմբավորումը պետք է շարունակի իր գոյությունը»:

Նրա խոսքով՝ ԻԼԻՊ-ը տարածաշրջանում ծառայում է Իսրայելի ու ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներին:

Էֆրամ Ինբարը ԻԼԻՊ-ին համարել է ՌԴ-ի, Իրանի, Լիբանանի Հեզբոլլահի և Սիրիայի կառավարության թշնամին: «ԱՄՆ-ի որոշ փորձագետներ ԻԼԻՊ-ի ոչնչացումը դրական քայլ են համարում ,մինչդեռ այս հարցը կհանգեցնի Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքի ամրապնդմանը»,ասել է նա:

Սիոնիստական սպա բժիշկ՝ Թոմեր Քոլլերը հայտարարել է,որ Սիրիայում ընթացող բախումներում վիրավորված ահաբեկչական խմբերի անդամները Գոլանի բարձունքներով տեղափոխվում են Իսրայել բուժվելու նպատակով: