Սիոնիստական ռեժիմը աջակցում է ԻԼԻՊ խմբավորմանը
Սիոնիստական ռեժիմի Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ընդգծել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գոյատևման անհրաժեշտությունը:
Պաղեստինյան SAMA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար՝ Էֆրամ Ինբարն ասել է.«Հաշվի առնելով Իսրայելի ռազմավարական շահերին ուղղված ԻԼԻՊ-ի ծառայությունները, այդ խմբավորումը պետք է շարունակի իր գոյությունը»:
Նրա խոսքով՝ ԻԼԻՊ-ը տարածաշրջանում ծառայում է Իսրայելի ու ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներին:
Էֆրամ Ինբարը ԻԼԻՊ-ին համարել է ՌԴ-ի, Իրանի, Լիբանանի Հեզբոլլահի և Սիրիայի կառավարության թշնամին: «ԱՄՆ-ի որոշ փորձագետներ ԻԼԻՊ-ի ոչնչացումը դրական քայլ են համարում ,մինչդեռ այս հարցը կհանգեցնի Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքի ամրապնդմանը»,ասել է նա:
Սիոնիստական սպա բժիշկ՝ Թոմեր Քոլլերը հայտարարել է,որ Սիրիայում ընթացող բախումներում վիրավորված ահաբեկչական խմբերի անդամները Գոլանի բարձունքներով տեղափոխվում են Իսրայել բուժվելու նպատակով: