Սիոնիստները նպատակաուղղված կերպով թիրախ են դարձնում պաղեստինցի երեխաներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70792-Սիոնիստները_նպատակաուղղված_կերպով_թիրախ_են_դարձնում_պաղեստինցի_երեխաներին
Պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերի առաքելության նախագահը շաբաթ օրը հայտարարել է. «Սիոնիստները նպատակաուղղված կերպով թիրախ են դարձնում պաղեստինցի երեխաներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 01:02 Asia/Tehran
  • Սիոնիստները նպատակաուղղված կերպով թիրախ են դարձնում պաղեստինցի երեխաներին

Պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերի առաքելության նախագահը շաբաթ օրը հայտարարել է. «Սիոնիստները նպատակաուղղված կերպով թիրախ են դարձնում պաղեստինցի երեխաներին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իսա Ղարաղեըն  նշել է, որ 2017 թվականի սկզբից շուրջ 800 պաղեստինցի երեխաներ սիոնիստ զորայինների կողմից բերման են ենթարկվել: Նա հավելել է. «Միևնույն ժամանակ,  պաղեստինցի 25 երեխաներ, նախքան կալանավորումը սպանվել են սիոնիստ զորայինների  կողմից»:

«Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի շատ երեխաներ ծանր կտտանքների են ենթարկվում և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում»,-հավելել է պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերով առաքելության նախագահը:

Ժամեր առաջ Պաղեստինի հիվանդանոցային աղբյուրները հաղորդեցին, որ  8-ամյա Ասիլ Թարեղ Աբու Օընը Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլոս քաղաքում մտածված կերպով վրաերթի է ենթարկվել մի սիոնիստի պատկանող ավտոմեքենայով և նահատակվել:

Ավելի քան 7000 պաղեստինցիներ ամենածանր պայմաններում պահվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում: