Սիոնիստները նպատակաուղղված կերպով թիրախ են դարձնում պաղեստինցի երեխաներին
Պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերի առաքելության նախագահը շաբաթ օրը հայտարարել է. «Սիոնիստները նպատակաուղղված կերպով թիրախ են դարձնում պաղեստինցի երեխաներին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իսա Ղարաղեըն նշել է, որ 2017 թվականի սկզբից շուրջ 800 պաղեստինցի երեխաներ սիոնիստ զորայինների կողմից բերման են ենթարկվել: Նա հավելել է. «Միևնույն ժամանակ, պաղեստինցի 25 երեխաներ, նախքան կալանավորումը սպանվել են սիոնիստ զորայինների կողմից»:
«Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող պաղեստինցի շատ երեխաներ ծանր կտտանքների են ենթարկվում և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում»,-հավելել է պաղեստինցի գերիների և ազատորդիների հարցերով առաքելության նախագահը:
Ժամեր առաջ Պաղեստինի հիվանդանոցային աղբյուրները հաղորդեցին, որ 8-ամյա Ասիլ Թարեղ Աբու Օընը Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլոս քաղաքում մտածված կերպով վրաերթի է ենթարկվել մի սիոնիստի պատկանող ավտոմեքենայով և նահատակվել:
Ավելի քան 7000 պաղեստինցիներ ամենածանր պայմաններում պահվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում: