Հայաստանը պատրաստ է մտնել Սիրիայի ականազերծման կոալիցիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70838-Հայաստանը_պատրաստ_է_մտնել_Սիրիայի_ականազերծման_կոալիցիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայի տարածքի ականազերծման միջազգային կոալիցիայի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է անցկացնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 12:16 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է մտնել Սիրիայի ականազերծման կոալիցիա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիայի տարածքի ականազերծման միջազգային կոալիցիայի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է անցկացնում։

Հայաստանն ու Սերբիան պատրաստ են Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիայի անդամ դառնալ, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Տվյալ պահին, նրա խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարությունն աշխատանքներ է տանում` Սիրիայի տարածքի ականազերծման կոալիցիայի ստեղծման համար։

«Համապատասխան հաղորդագրություններ էին ուղարկվել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի ու ԱՄԷ պաշտպանական գերատեսչություններ։ Իրենց ստորաբաժանումները պատրաստ են ուղարկել Հայաստանն ու Սերբիան, դիտարկվում է չինական սակրավորների ներգրավման հնարավորությունը», – ասաց Նովիկովը լրագրողներին «Բանակ – 2017» ֆորումի շրջանակում։

Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիա ստեղծելու մասին հայտարարությամբ Միջազգային անվտանգության մոսկովյան VI գիտաժողովին այս տարվա ապրիլին հանդես եկավ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

armeniasputnik.am