Քննադատող արքայազններն ու գահաժառանգները Սաուդյան Արաբիայի գաղտնի կալանավայրում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70916-Քննադատող_արքայազններն_ու_գահաժառանգները_Սաուդյան_Արաբիայի_գաղտնի_կալանավայրում
Հաղորդումները վկայում են այն մասին, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ՝ Մուհամմեդ Բեն Սալմանը գաղտնի կալանավայրում է պահել այդ երկրի պաշտոնանկ գահաժառանգի կողմնակից սպաներին ու արքայազններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 09:27 Asia/Tehran
  • Քննադատող արքայազններն ու գահաժառանգները Սաուդյան Արաբիայի գաղտնի կալանավայրում

Հաղորդումները վկայում են այն մասին, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ՝ Մուհամմեդ Բեն Սալմանը գաղտնի կալանավայրում է պահել այդ երկրի պաշտոնանկ գահաժառանգի կողմնակից սպաներին ու արքայազններին:

Վկայակոչելով Սաուդյան արքունիքին մոտ կանգնած աղբյուրներին, Ալ-Ահդ Ալ-Ջադիդը քողազերծել է այն իրողությունը, որ Մուհամմեդ Բեն Սալմանը Բեն Նաիֆի կողմնակից արքայազններին ու սպաներին կալանավորել է Ռիադի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Ղադիե շրջանում գտնվող գաղտնի մի կալանավայրում:

Դեռևս ոչ մի տեղեկություն չկա պաշտոնից հեռացված գահաժառանգ Բեն Նաիֆի ճակատագրի մասին և վերջին անգամ նա հանրությանը երևացել է նոր գահաժառանգի հետ հավատարմություն հայտնելու միջոցառման ժամանակ:

Ալ-Ահդ Ալ-Ջադիդը  նաև հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ավելի քան 70 ավագ սպաներ ևս մնում են գաղտնի բանտում:

Ավելի վաղ, Ալ-Ջադիդը քողազերծել էր պաշտոնից հեռացված գահաժառանգ՝ Մուհամմեդ Բեն Նաիֆի դեմ թագավորի որդու՝ Մուհամմեդ Բեն Սալմանի կազմակերպած հեղաշրջումը: