Ալե Խալիֆայի ռեժիմը կրկին արգելել է Բահրեյնում ուրբաթօրյա աղոթքի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71163-Ալե_Խալիֆայի_ռեժիմը_կրկին_արգելել_է_Բահրեյնում_ուրբաթօրյա_աղոթքի_անցկացումը
Ալե Խալիֆայի անվտանգության ուժերը կրկին արգելել են այդ ուժերի կողմից պաշարված Մանամայի «Ալ-Դերազ» շրջանում ուրբաթօրյա աղոթքի անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 14:26 Asia/Tehran
  • Ալե Խալիֆայի ռեժիմը կրկին արգելել է Բահրեյնում ուրբաթօրյա աղոթքի անցկացումը

Ալե Խալիֆայի անվտանգության ուժերը կրկին արգելել են այդ ուժերի կողմից պաշարված Մանամայի «Ալ-Դերազ» շրջանում ուրբաթօրյա աղոթքի անցկացումը:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, այն բանից հետո, երբ Բահրեյնի անվտանգության ուժերը ուրբաթօրյա աղոթքի անցկացման համար արգելել են աղոթապետի մուտքը Մանամա քաղաքի Ալ-Դերազ շրջան, այդ շրջանի բնակիչները հարկադրված են եղել մեկ անգամ ևս անհատական նամազ կատարել Իմամ Սադեղի անվան մզկիթում:

Բահրեյնի «Փետրվարի 14» ալիքի հաղորդմամբ, օգոստոսի 31-ի գիշեր, Բահրեյնի Ալ-Դերազ շրջանի տարբեր շրջաններում, Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ պայքարի շարունակման կարևորման նպատակով մի խումբ բահրեյնցիներ խաղաղ ցույցեր են անցկացրել: Բահրեյնի անվտագության ուժերը ճնշել են ցուցարարներին:

Անցած տարվա հունիս ամսին, այն բանից հետո, երբ բահրեյնցի շիա բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմը զրկվեց քաղաքացիությունից, Ալ-Դերազ շրջանը դարձավ այն վայրը, որտեղ միաբանվել են Բահրեյնի ժողովրդն ու պայքարող հոգևորական Շեյխ Իսա Ղասեմը: