Իսրայելի ռեժիմի և Մյանմայի կառավարության ռազմական համագործակցությունը
Սիոնիստական աղբյուրների հաղորդմամբ՝ Մյանմայի բանակի և այդ երկրի մուսուլմանների ու ծայրահեղական բուդիստների միջև բախումները շարունակվում են: Այդ ընթացքում Իսրայելը սպառազինում է Մյանմայի կառավարությանը:
Երկուշաբթի օրն անդրադառնալով անցյալ ամռանը օկուպացված Պաղեստինում անվտանգության արտահանումների մասնաճյուղի ղեկավար՝ Միշել Բեն Բարուխի Մյանմա կատարած այցելությանը «Հաարեց» սիոնիստական օրաթերթը գրել էր.«Այցի ընթացքում այդ երկրի ռազմական խորհուրդը խոստովանել է, որ Իսրայելից մարտական նավեր է գնել»:
Մյանմայի ռազմական խորհրդի անդամներից մեկը 2015 թվականի սեպտեմբերին պաղեստին կատարած այցի ժամանակ, հանդիպել էր Սիոնիստական ռեժիմի նախագահի և ռեժիմի բանակի գլխավոր շտաբի պետի հետ:
Մյանմայի կառավարությունն անօրինական գաղթականներ է համարում Ռուհինգիայի մեկ միլիոն մուսուլմաններին և չի հարգում նրանց քաղաքացիական իրավունքները: Մյանմայում մուսուլմանների հալածանքների հետևանքով, զոհվել են հազարավոր մուսուլմաններ, տասնակ հազարները հարկադրաբար լքել են իրենց բնակարանները: