Ռուսաստանը պարեն և դեղամիջոցներ է տեղափոխել Դեր Զոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71745-Ռուսաստանը_պարեն_և_դեղամիջոցներ_է_տեղափոխել_Դեր_Զոր
Ռուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 14:39 Asia/Tehran
  • Ռուսաստանը պարեն և դեղամիջոցներ է տեղափոխել Դեր Զոր

Ռուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Դեր Զոր քաղաքի ազատագրված շրջաններում մարդասիրական ակցիա է իրականացվել: Ռուսական կողմը այդ շրջաններ է հասցրել պարեն, շշալցված խմելու ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության իրեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն նախարարության հաղորդագրության՝ ռուսական կողմը Հալեպի իշխանությունների հետ ալ-Ֆուրկան թաղամասում դպրոց է բացել, որտեղ ակնկալվում է կրթել 500 երեխայի:

lratvakan.am