Դեյր Էլ-Զորի հյուսիսում ահաբեկիչները պաշարվել են
Սիրիրայի լրատվամիջոցները հայտարարել են որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Դեյր Էլ-Զորում շրջապատվել են Սիրիայի բանակային ուժերի կողմից:
Իրանի ռոդիո-հեռուստատեսության հաղորդմամբ, լրատվական աղբյուրները հավյտարարել են.«Սիրիայի զինված ուժերը Դեյր Էլ-Զորի արևմուտքում շուտով սկսելու են ԻԼԻՊ-ի դեմ պայքարը և այդ քաղաքի հյուսիսային ու հարավային հատվածներում Սիրիայի բանակայինները ԻԼԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի շեմին են կանգնած»:
Սիրիայի բանակն ու դիմադրության ուժերը Դեյր Էլ-Զորի արևելյան հատվածները և օդանավակայանի շրջակայքը մաքրել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Սիրիայի բանակի ջանքերի շնորհիվ, այդ երկրի տարածքների 85 տոկոսը մաքրագործվել են ահաբեկիչներից և Աակրիբաթ շրջանում փակվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին օգնության ճանապարհը:
Անցած երեքշաբթի օրը Սիրիայի բանակի գործեղությունների արդյունքում լիովին ճեղքվել է Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը և այժմ այդ երկրի բանակը մաքրագործում է այդ քաղաքը: