Միջազգային ներում կազմակերպությունը քննադատել է Արաբիայում պատանիների նկատմամբ մահապատժի կիրառումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71897-Միջազգային_ներում_կազմակերպությունը_քննադատել_է_Արաբիայում_պատանիների_նկատմամբ_մահապատժի_կիրառումը
Միջազգային ներում կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Արաբիայում կառավարության ընդդիմադիրների մահապատիժների թվի աճի, ինչպես նաև շիա պատանու մահապատժի հրապարակվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 03:01 Asia/Tehran
  • Միջազգային ներում կազմակերպությունը քննադատել է Արաբիայում պատանիների նկատմամբ մահապատժի կիրառումը

Միջազգային ներում կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Արաբիայում կառավարության ընդդիմադիրների մահապատիժների թվի աճի, ինչպես նաև շիա պատանու մահապատժի հրապարակվելու կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Միջազգային ներում կազմակերպությունը մի հաղորդագրություն հրապարակելով անդրադարձել է Սաուդյան Արաբիայում կառավարության ընդդիմադիրների դեմ դաժան հալածանքների ամենավերջին օրինակին, որը վերաբերում է մի շիա  երիտասարդի, ով խոշտանգումների ներքո ցուցմունքներ տալուց հետո շուտով մահապատժի է ենթարկվելու:

Համաձայն այս հաղորդագրության,  21 տարեկան Աբդոլքարիմ Ալ-Հավաջը ձերբակալվել է այն ժամանակ երբ միայն 16 տարեկան է եղել և խոշտանգումների ներքո ընդունել է Արաբիայի անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից թելադրված հանցանքները, մինչդեռ իրականում որևէ հանցանք  չի գործել:

Միջազգային ներում կազմակերպության Միջին Արևելքի հետազոտությունների բաժնի տնօրեն Լին Մալոուն մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Արաբիայի ռեժիմում դատական գործընթացի գաղտնի լինելու պատճառով,  պատանի մեղադրյալը կարող է Արաբիայի թագավորի անուշադրության պայմաններում և առանց իր ընտանիքի անդամների ու իրավապաշտպանների իրազեկման մահապատժի ենթարկվել:

2017 թվականի սկզբից Արաբիայում մահապատժի է ենթարկվել առնվազն 85 մարդ: