Amnesty International-ը զգուշացրել է Արաբիային` ընդդիմադիրներին կալանավորելու կապակցությամբ
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն ազդարարել է սաուդյան ռեժիմի կողմից տասնյակ մարդկանց կալանավորվելու կապակցությամբ:
«Ռայ-ալ-Յում»-ի հաղորդման համաձայն, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունն իր ուրբաթ օրվա զեկույցում ընդգծել է, որ Արաբիայի իշխանություններն ընդդիմությանը հալածելու նպատակով կալանավորել են տասնյակ ականավոր հոգևոր առաջնորդների:
Համաձայն Նյու Յորքում հաստատված այս կազմակերպության զեկույցի, Արաբիայի իշխանությունները չեն հստակեցրել ընդդիմադիրների կալանավորման պատճառները և նրանցից շատերը կալանքի տակ են պահվում առանց դատավարության:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության հայտարարության համաձայն` ընդդիմադիրների կալանավորումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով և այլ մեղադրանքներով:
«Թուիթեր»-ի օգտատերերը գրառումներում բացահայտել են, որ Արաբիայի ռեժիմի պարագլուխները կալանքի տակ են պահում առնվազն առնվազն 20 ընդդիմադիրների, այդ թվում` այդ երկրի հայտնի քարոզիչներից՝ Սալման Ալ-Աուդեին և Ավազ Ալ-Ղարանիին, որոնց Պարսից ծովի ափամերձ երկրնրերի ներկա ճգնաժամում Կատարին պաշտպանելու մեղադրանք է առաջադրվել:
Ալ-Աուդեն և Ալ-Ղարանին միևնույն ժամանակ դեմ են Արաբիայում ամերիկացի ուժերի ներկայությանը:
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը նաև ազդարարել է, որ Արաբիայում խաղաղատենչ ընդդիմադիրների և ակտիվիստների դեմ հրապարակված դատավճիռները վկայում են այն մասին, որ մարդու իրավունքների կապակցությամբ իրենց տեսակետներն արտահայտող քաղաքացիների հանդեպ, որևէ հանդուրժողականություն չի ցուցաբերվում: