Սիրիայում ռուս գեներալ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72971-Սիրիայում_ռուս_գեներալ_է_զոհվել
Սիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 05:06 Asia/Tehran
  • Սիրիայում ռուս գեներալ է զոհվել

Սիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

«Ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վ. Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում: ԻՊ գրոհայինների անսպասելի ականանետային գնդակոծության հետեւանքով գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը ականի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորվել է»,- ասել են գերատեսչությունում:

News.am