Թուրքիայի ուժերը շարժվել են դեպի Սիրիայի հետ այդ երկրի համատեղ սահմանը
Թուրքական աղբյուրները տեղեկացրել են, որ այդ երկրի բանակի ջոկատները տեղաշարժվել են դեպի Սիրիայի հետ համատեղ սահման:
Համաձայն Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման, Թուրքիայի բանակի պաշտպանական ուժերն, այդ թվում զրահային ջոկատներն ու կոմանդոները, երկուշաբթի օտը հաստատվել են այդ երկրի հարավում Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհանլի սահմանային տարածքում:
Համաձայն այս հաղորդման, Թուրքիայի բանակի կոմանդորներին և հատուկ ծառայության ուժերին փոխադրող ավտոշարասյունը Ռեյհանլի տարածք մտնելուց հետո անվտանգության խիստ միջոցառումների ներքո տեղափոխվել է Սիրիայի հետ այդ երկրի հարավային սահմաններ:
Նախատեսվում է, որ Թուրքիայի բանակն առաջիկա օրերին առավել պաշտպան ուժրեր գործուղի Սիրիայի հետ իր համատեղ սահման:
Սիրիային սահմանին Թուրքիայի զինվորական տեղաշարժերն իրականացվում են այն պայմաններում, երբ Թուրքիայի խորհրդարանը շաբաթ երեկոյան ընդունելով Իրաքում ու Սիրիայում այդ երկրի բանակի գործողությունների թույլտվության ժամկետը երկարացվելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, ընդունել է այդ երկրի բանակի արտասահմանային գործողությունները:
Թուրքական աղբյուրներ ավելի վաղ հայտարարել են, որ այդ երկիրը Սիրիայում ռազմական քայլի դիմելու համար 6000 զորուժ է պատրաստել և առաջիկա օրերին մեծ քանակությամբ, զինտեխնիկա ու սպառազինություն է տեղակայել Սիրիայի հյուսիս-արևմտյան սահմաններին:
Այդ քայլն իրականացվում է այն պայմաններում, երբ չնայած ներքին ու արտաքին հակառակությանը, երկուշաբթի օրը Քուրդստանի տարածքում տեղի ունեցավ այդ տարածքի անջատման հանրաքվեն: