Իսրայելը խոստովանել է, որ Մոսադը Աֆրիկայում դիվերսիոն քայլեր է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73163-Իսրայելը_խոստովանել_է_որ_Մոսադը_Աֆրիկայում_դիվերսիոն_քայլեր_է_արել
Առաջին անգամ, Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ հրեաներին վախեցնելու և նրանց գաղթի դրդելու նպատակով, Աֆրիկայում ահաբեկչական ակտեր են իրականացվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 12:13 Asia/Tehran
  • Իսրայելը խոստովանել է, որ Մոսադը Աֆրիկայում դիվերսիոն քայլեր է արել

Առաջին անգամ, Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ հրեաներին վախեցնելու և նրանց գաղթի դրդելու նպատակով, Աֆրիկայում ահաբեկչական ակտեր են իրականացվել:

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 2-րդ ալիքը 64 տարի անց աննախադեպ բացահայտում է կատարել Աֆրիկայում Մոսադի կատարած ոճրագործությունների մասին: Իսրայելի ռեժիմի հետախուզական կազմակերպությունը հյուսիսային Աֆրիկայի երկրներում գաղտնի ռազմական քայլեր է արել ՝ հետախուզական կենտրոններ ստեղծելու և շուրջ կես միլիոն հրեաների Պաղեստինի օկուպացված տարածքներ գաղթել հարկադրելու նպատակով:  

Դա այն դպքում, երբ Իսրայելի ռեժիմի վիճակագրական կենտրոնն առաջին անգամ 2009-2015 թթ.-ին այտարարել է, որ Պաղեստինը լքած անձանց թիվը գերազանցում է Իսրայել վերադարձող հրեաների թվաքականը:

Հրապարակված տվյալների համաձայն, ամեն տարի մեծ թվով իսրայելցիներ տարբեր պատճառներով, գաղթում են: Արտագաղթյալների մեծ մասը երբեք չի վերադառնում:

Տնտեսական, բարոյական ու անվտանգության խնդիրների պատճառով, օկուպացված Պաղեստինի տարածքների մեծ թվով բնակիչներ արտագաղթում են Իսրայելից: