Ինտերպոլին Պաղեստինի անդամակցությունը նյարդայնացրել է Նեթանյահուին
Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հակազդել է Ինտերպոլին Պաղեստինի անդամակցությանը:
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հղում կատարելով Կատարի «Ալ ջազիրա» հեռուստակայանին հաղորդել է, որ Նեթանյահուն ասել է. «Ինտերպոլին Պաղեստինի անդամակցությունը ծանր հարված է հասցնում խաղաղության բանակցություններին»: Նա նշել է, որ Ինտերպոլին Պաղեստինի անդամակցությունն անպատասխան չի մնա:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարար Ռիազ Ալ-Մալեքին Ինտերպոլին Պաղեստինի անդամակցությունը մեծ հաղթանակ համարելով, ասել է. «Այս հաղթանակը ձեռք է բերվել Ինտերպոլի անդամների մեծամասնության սկզբունքային դիրքորոշման արդյունքում»:
Ուրբաթ օրվանից Պեկինում մեկնարկած Ինտերպոլի ընդհանուր ժողովին մասնակցող 158 երկրների ներկայացուցիչներ չորեքշաբթի օրը կողմ քվեարկեցին Ինտերպոլին Պաղեստինի անդամակցությանը:
Ինտերպոլը 190 անդամներով ՄԱԿ-ից հետո միջազգային երկրորդ խոշոր կառույցն է համարվում: