Սիրիայի բանակի հաջողությունը Հոմսի հյուսիսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73391-Սիրիայի_բանակի_հաջողությունը_Հոմսի_հյուսիսում
Հղում անելով Սիրիայի ռազմական մի աղբյուրի, «Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է.«Հոմսի արևելյան արվարձաններում իրենց առաջխաղացումը շարունակելով, Սիրիայի բանակային միավորներին հաջողվել է ևս երկու գյուղեր ազատագրել ԻԼԻՊ-ի ձեռքից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2017 15:10 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի հաջողությունը Հոմսի հյուսիսում

Հղում անելով Սիրիայի ռազմական մի աղբյուրի, «Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է.«Հոմսի արևելյան արվարձաններում իրենց առաջխաղացումը շարունակելով, Սիրիայի բանակային միավորներին հաջողվել է ևս երկու գյուղեր ազատագրել ԻԼԻՊ-ի ձեռքից»:

Սիրիական աղբյուրը տեղեկացրել է, որ Սիրիայի զորամիավորները հինգշաբթի օրն Հոմսի արևելյան արվարձաններում, իրենց ձեռքն են առել երկու գյուղերի վերահսկողությունը: 

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը կից տեղեկատվական կենտրոնը հինգշաբթի օրը ձայնագրություն է հրապարակել որտեղ ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին խոսում է Սիրիայի և Իրաքի իրադարձությունների մասին ՝ ԻԼԻՊ-ականների հետ պատերազմի դաշտից փախչելու մասին զգուշացնելով:

Ավելի վաղ Լոնդոնում հաստատված Սիրիայի մարդու իրավունքների փաստահավաք կառույցը հաստատել էր Ալ-Բաղդադիի սպանությունը, սակայն ամերիկացի և իրաքցի պետայրերից շատերը երբեք չեն հաստատել այդ լուրը: