Սիրիայի բանակի հաջողությունը Հոմսի հյուսիսում
Հղում անելով Սիրիայի ռազմական մի աղբյուրի, «Սպուտնիկ» գործակալությունը հաղորդել է.«Հոմսի արևելյան արվարձաններում իրենց առաջխաղացումը շարունակելով, Սիրիայի բանակային միավորներին հաջողվել է ևս երկու գյուղեր ազատագրել ԻԼԻՊ-ի ձեռքից»:
Սիրիական աղբյուրը տեղեկացրել է, որ Սիրիայի զորամիավորները հինգշաբթի օրն Հոմսի արևելյան արվարձաններում, իրենց ձեռքն են առել երկու գյուղերի վերահսկողությունը:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը կից տեղեկատվական կենտրոնը հինգշաբթի օրը ձայնագրություն է հրապարակել որտեղ ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին խոսում է Սիրիայի և Իրաքի իրադարձությունների մասին ՝ ԻԼԻՊ-ականների հետ պատերազմի դաշտից փախչելու մասին զգուշացնելով:
Ավելի վաղ Լոնդոնում հաստատված Սիրիայի մարդու իրավունքների փաստահավաք կառույցը հաստատել էր Ալ-Բաղդադիի սպանությունը, սակայն ամերիկացի և իրաքցի պետայրերից շատերը երբեք չեն հաստատել այդ լուրը: