Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային թուրք նախարար է մասնակցելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73863-Թուրքիայում_Հայոց_ցեղասպանության_մասին_ֆիլմի_պրեմիերային_թուրք_նախարար_է_մասնակցելու
Թուրքիայում հոկտեմբերի 6–ին մեծ էկրաններին բարձրանում Հայոց ցեղասպանության փոխարեն 1915–ը որպես ընդհանուր ցավ ներկայացնող «Քարավան 1915» ֆիլմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 06:20 Asia/Tehran
  • Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերային թուրք նախարար է մասնակցելու

Թուրքիայում հոկտեմբերի 6–ին մեծ էկրաններին բարձրանում Հայոց ցեղասպանության փոխարեն 1915–ը որպես ընդհանուր ցավ ներկայացնող «Քարավան 1915» ֆիլմը։

Թուրքական Beyazperde կայքը գրել է, որ վերջապես տեղի է ունենալու «Քարավան 1915» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցելու է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը։

Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից:

Նա շեշտել է, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:

Ֆիլմի երաժշտական ձեւավորումն իրականացրել է Սուրեն Ասատրյանը։

News.am