Բացահայտումներ ՝ Սիոնիստական ռեժիմի և ԱԷՄ-ի սպառազինական գործարքի մասին
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ օկուպացված Պաղեստինում լույս տեսնող «Մաարիո» օրաթերթը գրել է.«Սիոնիստական ռեժիմը և Արաբական միացյալ Էմիրությունները վաղուց ի վեր, անվտանգության, սպառազինական ու ռազմական գաղտնի համագործակցություն են ունեցել»:
Ըստ աղբյուրի, Էմիրությունների առևտրականների հետ սպառազինական համաձայնագրերի կնքման հարցում համագործակցող իսրայելցի հանրահայտ առևտրական Մետալի Կոխավին ինքնաթիռներ վարձակալելով, Սիոնիստական ռեժիմի բանակի որոշ տեղակալների ու գեներալների ՝ սպառազինական համաձայնագրեր կնքելու համար Աբուդաբի է ուղարկել:
Վերջին ամիսներին, տարածաշրջանի արաբական երկրների որոշ ղեկավարները պահանջել են նորմալացնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները: Ի դեպ Բահրեյնը նաև կարևորել է ռեժիմի դեմ արաբական երկրների հարաբերությունների սառեցման դադարեցումը:
Էմիրությունները և Սաուդյան Արաբիան այնպիսի հանգամանքներում են փորձել նորմալացնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները, երբ վերջին տարիներին, այդ ռեժիմը պաղեստինցիներին հալածելուց բացի, բռնագրավել է նաև արանական ու իսլամական շրջաններից շատերը: