Բաղդադը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրաքի Քուրդիստանի տարածքի դեմ
Իրաքի կենտրոնական կառավարությունը հայտարարել է.«Ի պատասխան Սահամանդրության խախտմանը և Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը, Բաղդադը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրաքի Քուրդիստանի դեմ»:
Հղում անելով «Բաղդադ Նյուզին»՝ Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է,որ վարչապետ Հեյդար Ալ Էբադիի ներկայությամբ կայացած Իրաքի նախարարների խորհրդի ազգային անվտանգության նիստում, Հեյդար Ալ Էբադիի գրասենյակը հրապարակել է մի հաղորդագրություն, որի համաձայն Իրաքի Քուրդիստանի տարածքի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է վավերացվել, որն իհարկե ուղղված չէ Իրաքի քուրդ քաղաքացիների դեմ:
Ըստ հաղորդագրության՝ Իրաքի կառավարության առաջնահերթ խնդիրներն են ԻԼԻՊ-ի դեմ պայքարն ու ահաբեկչական խմբավորումների դիմակայումը և Իրաքի սահմանների անվտանգության պահպանումը:
Այդ նիստում նաև որոշում ընդունվեց բջջային հեռախոսների հաղորդակցական ցանցները հսկողության տակ առնվեն Բաղդադի կենտրոնական կառավարության կողմից:
Այդ խորհուրդը դիմել է Իրանի ու Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով փակել անջատման հանրաքվե անցկացրած Իրաքի Քուրդիստանի հետ սահմանակետերը՝ մինչև դրանք Իրաքի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ անցնելը և դադարեցնել հատկապես նավթի վաճառքի ոլորտում առևտրային համագործակությունները Իրաքի Քուրդիստանի հետ: