Սիրիայի բանակի նվաճումները ՝ Դեյր Էլ-Զորում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74405-Սիրիայի_բանակի_նվաճումները_Դեյր_Էլ_Զորում
Սիրիայի զինված ուժերն ԻԼԻՊ-ից հետ են վերցրել Դեյր Էլ-Զորի Ալ-Արաֆի թաղամասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 08:23 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի նվաճումները ՝ Դեյր Էլ-Զորում

Սիրիայի զինված ուժերն ԻԼԻՊ-ից հետ են վերցրել Դեյր Էլ-Զորի Ալ-Արաֆի թաղամասը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ երկրի զինված ուժերը երեքշաբթի օրն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շրջափսկումից  ազատագրել են դեպի Դեյր Էլ-Զորի Հաթլա  գյուղ տանող շրջանները:

Սիրիայի բանակային զորամիավորները երկուշաբթի օրն ազատագրել են Եփրատի արևելյան կողմի Հաթլա գյուղը:

Հոմս, Համա և Դեյր Էլ-Զոր նահանգներում ահաբեկիչների դիրքերի դեմ գործողությունները համարվում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ Սիրիայի բանակի օպերացիայի մի մասը:

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները Դիմադրության առանցքում ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավում Հորդանանի հետ սահմանամերձ տարածքները :