Իրաքի անվտանգության ուժերը շուտով Քերքուք են մտնելու
Իրաքի անվտանգության մի աղբյուր հայտարարել է, որ Իրաքի կենտրոնական իշխանությանը կից անվտանգության ուժերը մոտ ապագայում Քերքուք են մտնելու ՝ քաղաքում անվտանգություն հաստատելու նպատակով:
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում, Իրաքի անվտանգության աղբյուրը հաղորդել է.«Իրաքի բանակի հրամանատարների Քերքուք մուտքի հստակ թվականը հայտարարվելու է շուտով»:
Ըստ աղբյուրի, այդ քայլը կատարվում է Իրաքի Քուրդիստանի տարածքի հետ հակամարտելի շրջաններում իշխանության հաստատման նպատակով Իրաքի կենտրոնական կառավարության ջանքերի շրջանակում:
Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվեի անցկացումից առաջ, կենտրոնական կառավարությունը Արբիլի պատասխանատուներից պահանջել է հեռանալ Քերքուքից : Թեև դա չի ընդգրկվում Իրաքի Քուրդիստանի սահմանային գծում, սակայն Արբիլը դեմ գնալով երկրի սահմանադրությանը, այդ տարածքում ևս անջատման հանրաքվե անցկացրեց: