Իրաքյան Քրդստանը պատրաստ Է երկխոսել Բաղդադի հետ պատժամիջոցների վերացման շուրջ
Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը կոչ Է արել համերկրային կառավարությանը՝ բանակցություններ սկսել Բաղդադի կողմից Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանն ի պատասխան սահմանված պատժամիջոցների չեղարկման համար:
Ինչպես նշվում Է տարածաշրջանային իշխանությունների հայտարարության մեջ, Էրբիլը պատրաստ Է քննարկել սահմանային անցակետերին, Իրաքյան Քրդստանում գտնվող օդանավակայանների կառավարմանը, ինչպես նաեւ բանկերի աշխատանքին վերաբերող հարցերը: Հոկտեմբերի 12-ին փաստաթղթից քաղվածքներ Է մեջբերել Rudaw հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա տեքստում ասված Է, թե Իրաքյան Քրդստանը «վերահաստատում Է, որ պատրաստ Է Իրաքի Սահմանադրությանը համապատասխան բանակցություններ վարել սահմանային անցակետերի, ներքին առեւտրի, քաղաքացիներին ծառայությունների տրամադրման հարցերի, բանկերի եւ օդանավակայանների հետ կապված իրադրության շուրջ»: Ընդսմին իրաքցի քրդերը Իրաքի իշխանությունների պատժամիջոցները որակում են որպես «կոլեկտիվ պատիժ» եւ հորդորում են չեղարկել դրանք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
tert.am