Սիրիայի արտգործնախարարը պահանջել է լուծարել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74533-Սիրիայի_արտգործնախարարը_պահանջել_է_լուծարել_ԻԼԻՊ_ի_դեմ_պայքարի_կոալիցիան
Սիրիայի արտգործնախարարը պահանջել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով կազմավորված միջազգային կոալիցիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 14:36 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարարը պահանջել է լուծարել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան

Սիրիայի արտգործնախարարը պահանջել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով կազմավորված միջազգային կոալիցիան:

«Ռուսիա Ալ-Յոմ»  կայքին տված հարցազրույցում Վալիդ Ալ-Մոալեմն ասել է.-«ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ի գլխավորությամբ կազմավորված կոալիցան մեծ ոճրագործություններ է իրականացրել Սիրիայի ժողովրդի դեմ»:

ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երկու ամսվա ընթացքում զոհվել են հազարավոր սիրիացիներ: Հետևաբար նրանց գործունեությունը անօգուտ է: 

Նշելով որ Թուրքիայի ուժերի ներկայությունը Սիրիայում անօրինական է, Վալիդ Մոալեմն ասել է.-«Թուրքիան  Իդլիբի շրջանում հովանավորում է ահաբեկչական խմբերին»:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մոալեմը հավելել է.-«Անկասկած Թուրքիան է ահաբեկիչներին բերել Սիրիա և սպառազինական օգնություն է ցուցաբերում ահաբեկիչներին:: Հետևաբար Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում անօրինական քայլ է»: