Սիրիայի արտգործնախարարը պահանջել է լուծարել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան
Սիրիայի արտգործնախարարը պահանջել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով կազմավորված միջազգային կոալիցիան:
«Ռուսիա Ալ-Յոմ» կայքին տված հարցազրույցում Վալիդ Ալ-Մոալեմն ասել է.-«ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ի գլխավորությամբ կազմավորված կոալիցան մեծ ոճրագործություններ է իրականացրել Սիրիայի ժողովրդի դեմ»:
ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երկու ամսվա ընթացքում զոհվել են հազարավոր սիրիացիներ: Հետևաբար նրանց գործունեությունը անօգուտ է:
Նշելով որ Թուրքիայի ուժերի ներկայությունը Սիրիայում անօրինական է, Վալիդ Մոալեմն ասել է.-«Թուրքիան Իդլիբի շրջանում հովանավորում է ահաբեկչական խմբերին»:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մոալեմը հավելել է.-«Անկասկած Թուրքիան է ահաբեկիչներին բերել Սիրիա և սպառազինական օգնություն է ցուցաբերում ահաբեկիչներին:: Հետևաբար Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայի տարածքում անօրինական քայլ է»: