Նետանյահու. ԱՄՆ-ի օրինակին հետևելով հեռանում ենք UNESCO-ի
Սիոնիստական ռեժիմի վարչապետը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այդ ռեժիմը պատրաստվում է հեռանալ ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ UNESCO-ից:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Բենյամին Նետանյահուն այդ մասին հայտարարեց UNESCO-ից ԱՄՆ-ի հրաժարման լուրը հայտարարվելուց ժամեր անց:
ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարեց, որ պաշտպանելով Իսրայելին հեռանում է UNESCO-ից: Վաշինգտոնի այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի դեկտեմբերի 31-ից:
ԱՄՆ-ն ավելի վաղ՝ 2011-ին, Պաղեստինի այդ կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց հետո դադարեցրել էր UNESCO-ին կատարվող ֆինանսական օժանդակությունները:
UNESCO-ն հուլիսի 3-ին մի բանաձև ընդունելով հայտարարեց, որ Իսրայելը սեփականության որևէ իրավունք չունի Երուսաղեմի հանդեպ: Երուսաղեմ սուրբ քաղաքը 1967 թվականին բռնազավթվեց Իսրայելի կողմից:
UNESCO-ն մայիսի 2-ին էլ մի բանաձև ընդունելով Սիոնիստական ռեժիմին մեղադրեց Երուսաղեմում ու Գազայի հատվածում միջազգային օրենքները ոտնահարելու մեջ և Իսրայելին «զավթիչ ուժ» անվանեց: