Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբի նահանգից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74701-Սիրիան_Թուրքիայից_պահանջել_է_անհապաղ_դուրս_բերել_զորքերը_Իդլիբի_նահանգից
Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբի նահանգից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 17:56 Asia/Tehran
  • Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբի նահանգից

Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբի նահանգից։

Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։

Սիրիան դատապարտում է Թուրքիայի բանակի ներխուժումը Իդլիբի նահանգ, ինչը կոպտորեն խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։

Աղբյուրը հավելել է, որ ներկայիս ագրեսիան ոչ մի կապ չունի Աստանայի համաձայնագրերի հետ։ Թուրքիայի ներխուժումը «Ջաբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինների հետ վկայում է այն մասին, որ էրդողանի ռեժիմը սերտ կապեր ունի ահաբեկչական խմբավորումների հետ։

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը մտել էին Սիրիայի Իդլիբի նահանգ «Աստանա 6»-ի շրջանակում դիտարկման կենտրոն ստեղծելու պատրվակով։

News.am