Դամասկոսում ականային հարձակում է իրականացել. կա 4 զոհ
Ահաբեկչական խմբավորումները ականային հարձակումներ են իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հին թաղամասի վրա: Զոհվել է չորս մարդ:
Ինչպես հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, ականներից երկուսը պայթել է «Ալ-Թաբալաթ- Ջերմանա» ճանապարհին: Վիրավորվել է ավելի քան հինգ մարդ: Տուժածներն ու զոհերը խաղաղ բնակիչներ են:
Ահաբեկչական խմբավորումները ուրբաթ օրը ևս Դամասկոսի «Քուը Ալ-Սուդան» և «Զեյնաբիա» թաղամասերում երկու ական են պայթեցրել: Զոհեր չկան:
Սիրիայից ստացված մեկ այլ հաղորդման համաձայն՝ ԻԼԻՊ-ին միացած արտասահմանցի մի խումբ ահաբեկիչներ դուրս են եկել Սիրիայի հյուսիսային «Ալ-Ռաքքա» քաղաքից: Հաղորդումները վկայում են,որ ահաբեկչական խմբավորումների «Ալ Ռաքքա»-ից դուրս գալուց հետո, սիրիական ուժերը գտնվում են այդ քաղաքն ազատագրելու գործողությունների վերջին փուլում: