Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74890-Ռաքքան_ամբողջովին_ազատագրվել_է_ԻԼԻՊ_ի_ահաբեկիչներից
Լոնդոնում տեղակայված սիրիացի ընդդիմադիրներին հարող «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելություն» կոչվող խումբը հաստատել է, որ Ռաքքա նահանգի համանուն քաղաքն ամբողջությամբ անցել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 14:41 Asia/Tehran
  • Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից

Լոնդոնում տեղակայված սիրիացի ընդդիմադիրներին հարող «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելություն» կոչվող խումբը հաստատել է, որ Ռաքքա նահանգի համանուն քաղաքն ամբողջությամբ անցել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը,  խումբը հայտարարել է ,որ Ռաքքա քաղաքը երեքշաբթի օրն ամբողջովին ազատագրվել է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներից:

Երկուշաբթի օրը հայտարարվել էր,որ քաղաքի 90 տոկոսն է ազատագրվել և ԻԼԻՊ-ի մոտ 300 ահաբեկիչ է մնացել Ռաքքայում:

Ռաքքայի ազատագրումն իրականացել է հոկտեմբերի 17-ին: Ռաքքա քաղաքը, որը դարձել էր  ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայության կենտրոնը. մաքրվեց այդ խմբավորման թաքֆիրական ահաբեկիչներից:

 Հոկտեմբերի 17-ի առավոտյան արաբա-քրդական ուժերից կազմված  Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ուժերը Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիան սկսել էին այս տարվա հունիսի 6-ից: