Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից
Լոնդոնում տեղակայված սիրիացի ընդդիմադիրներին հարող «Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելություն» կոչվող խումբը հաստատել է, որ Ռաքքա նահանգի համանուն քաղաքն ամբողջությամբ անցել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, խումբը հայտարարել է ,որ Ռաքքա քաղաքը երեքշաբթի օրն ամբողջովին ազատագրվել է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներից:
Երկուշաբթի օրը հայտարարվել էր,որ քաղաքի 90 տոկոսն է ազատագրվել և ԻԼԻՊ-ի մոտ 300 ահաբեկիչ է մնացել Ռաքքայում:
Ռաքքայի ազատագրումն իրականացել է հոկտեմբերի 17-ին: Ռաքքա քաղաքը, որը դարձել էր ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայության կենտրոնը. մաքրվեց այդ խմբավորման թաքֆիրական ահաբեկիչներից:
Հոկտեմբերի 17-ի առավոտյան արաբա-քրդական ուժերից կազմված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ուժերը Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիան սկսել էին այս տարվա հունիսի 6-ից: