Սիրիայի տարածքի 92,6%-ն ազատագրված է ահաբեկիչներից. ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75025-Սիրիայի_տարածքի_92_6_ն_ազատագրված_է_ահաբեկիչներից._ՌԴ_ՊՆ_պաշտոնաթերթ
Սիրիայի արաբական հանրապետության տարածքի 92,6%-ն արդեն ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ի հաղորդած տվյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 13:28 Asia/Tehran
  • Սիրիայի տարածքի 92,6%-ն ազատագրված է ահաբեկիչներից. ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ

Սիրիայի արաբական հանրապետության տարածքի 92,6%-ն արդեն ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ի հաղորդած տվյալներին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ սիրիական բանակը Դեր Զորում իր ենթակայության տակ է առել արդեն տարածքի շուրջ 85 տոկոսը և որ սպասվում է, որ առաջիկա օրերին քաղաքն ամբողջությամբ կազատագրվի «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորումից: Ճեղքելով ահաբեկչական շրջափակումը՝ բանակին հաջողվել էր գրավել նաև Դեր Զորի ռազմական օդանավակայանը:

tert.am