Եգիպտոսում ահաբեկիչները սպանել են 54 ոստիկանի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75067-Եգիպտոսում_ահաբեկիչները_սպանել_են_54_ոստիկանի
Կահիրեի մոտ՝ Էլ-Վահաթ շրջանում, ահաբեկչական խմբավորման վնասազերծման ժամանակ մահացել է 54 ոստիկան: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակակությունը՝ հղում տալով երկրի անվտանգության մարմիններում իր աղբյուրին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 13:16 Asia/Tehran
  • Եգիպտոսում ահաբեկիչները սպանել են 54 ոստիկանի

Կահիրեի մոտ՝ Էլ-Վահաթ շրջանում, ահաբեկչական խմբավորման վնասազերծման ժամանակ մահացել է 54 ոստիկան: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակակությունը՝ հղում տալով երկրի անվտանգության մարմիններում իր աղբյուրին:

Հայտնի է, որ ծայրահեղականները, ում պետք է չեզոքացնեին, կապ ունեն Եգիպտոսում մի քանի ահաբեկչական գործողություների իրագործման հետ և համարվում են երկրում առավել վտանգավորներից:

Դեպքի վայր ժամանելիս ոստիկաննների վրա կրակել են, այդ թվում՝ ծանր տեսակի զենքից: Ինչպես հաղորդվում է, ահաբեկիչների մոտ ձեռքի հակատանկային նռնականետ է եղել:

operativ.am